Mon. Jul 14th, 2025

«Էսօրվա ծառերի արմատախիլ անելը մի տեսակ ստվերեց գլխավոր հպարտի Ադրբեջանի` Հայաստանի հանրապետությունում արտակարգ ու երդվյալ դեսպան ներկայանալու հանգամանքը։ Մարդը բերանացի ասեց, որ լինելու ա խաղաղության պայմանագիր ու էնքան էլ ոչ բերանացի` Ադրբեջանի թելադրած պայմաններով։

2001 ին Քի Ուեսթում պարտված հայր Ալիևը Քոչարյանի հետ շատ մոտ էր խաղաղության պայմանագիր կնքելուն։ Էդ պայմանագիրն աղերս չուներ էսօրվա թելադրության հետ։ Ալիևը` ստորագրման օրը հրաժարվում է նախապես համաձայնեցված պայմանագիրը ստորագրելուց` պատճառաբանելով, որ իր ընտանիքն իրեն չի ների։

Ներկայիս հայաստանյան ղեկավարությանը ներվում է։ Ներվում է իրենց սպասարկող լրատվամիջոցներով, Վահագն Ալեքսանյանական փրփրաբերաններով, Ալեն Սիմոնյանական մանիպուլյացիաներով և այլն։ Ներվում է կզած ապրելն ու պետությունն էդպես ապրեցնելը». գրել է Աղասի Միքայելյանը։