Fri. Jul 25th, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է

«Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը ցանկանում է խաղաղության պայմանագիր, այլ հենց այն է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը և այն պահել իր վերահսկողության ներքո։

Այս իրավիճակում Ալիևի խնդիրը այն է, որ  սկսի ինչ որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի» որպես արդեն սկսված գործընթաց, որին պետք չէ խանգարել կամ միջամտել։

Ի դեպ, եթե հիշում եք, 2023 թվականին հենց այդ նպատակով Ալիևը սկսեց շրջանառել բանակցային գործընթացի երկկողմ ֆորմատը, որի մասով անգամ ցույց տվեց, թե իբր կենսունակ ձևաչափ է և դրա արդյունքում տեղի ունեցավ գերիների ազատման սիմվոլիկ գործընթաց։

Վաղը Ալիևը Բայդենին արդեն կտա իր մշտական պատասխանը. «Հայաստանի հետ մենք բանակցում ենք երկկողմ ձևաչափով, որը ունի կոնկրետ արդյունքներ…»:

Իսկ Հայաստանից ինչպես միշտ կհնչեն մելամաղձոտ հառաչներ, թե Ադրբեջանը ուզում է հարձակվել, եթե չտանք իր ուզածը…»: