Fri. Jul 25th, 2025

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հրապարակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցի «ակտիվիստներից» մեկի մասնակցությամբ տեսանյութ, որը տարածվում է թելագրամ ալիքներով ու գրել.

«Ադրբեջանցի «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել: Ադրբեջանական տելեգրամյան ալիքները սա ներկայացնում են որպես «հումոր»…Մինչդեռ սա իրենց իրական դեմքն է ու պատկերացրած «խաղաղությունը»…

Հ.Գ. Ձեռքս չի գնում բառացի գրեմ ասածները, նայեք ինքներդ, ռուսերեն է խոսում»։