Sat. Jul 26th, 2025

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն, եղել են Քարվաճառում, այդ թվում այցելել են Դադիվանք:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Քարվաճառում դիվանագետները ծանոթացել են նոր բնակավայրի և քաղաքային կրթահամալիրի շինարարության ընթացքին։ Նշվել է, որ  բնակավայրի տարածքում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները «նախկին ներքին տեղահանվածների վերադարձի համար»։