Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, այս մասին X-ի իր էջում գրել և լուսանկարներ է հրապարակել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերել էին մինչև 2022 թվականի հոկտեմբեր։


