«Նիկոլը շրջանցեց ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման ռիսկին հակազդելու իրենց քայլերի հարցը։
Փոխարենը խոսեց հայ փախստականների մասին այն, ինչ բոլորս գիտենք՝ այո, կառավարությունը իրենց իրավունքների պաշտպանության հարցում ջանքեր չի գործադրում։

Իսկ ի՞նչ է անելու կառավարությունը, որ Հայաստանում չբնակեցվեն ադրբեջանցիներ: Լռություն։ Փոխարենը ևս մեկ անգամ կրկնեց այն, ինչ բոլորս գիտենք՝ դա թշնամու տարածքային պահանջներն ա արտացոլում։

Փաստեցինք, հետո՞: Գործնական ռազմավարություն չկա, ծրագիր չկա, հակազդման մեխանիզմներ չեն մշակվում։ Անցել է 3 ամիս և նույնիսկ պաշտոնական դիրքորոշում չկա այդ հարցով»։