Thu. Aug 21st, 2025

Երեկ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը, որի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց և դուրս հանեց դահլիճից։

Արամ Նիկոլյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Շահումյանի բաժանմունք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանը:

«Կոչ եմ անում գալ այստեղ և պարզաբանում պահանջել, թե ում են ծառայում Հայաստանի ոստիկանները, որ ադրբեջանական դրոշը վառելու համար բերման ենթարկել Արամ Նիկոլյանին և երկու ժամից ավելի է պահում են: Պաշտպանենք մեր եղբոր հայեցի արարքը»,- նշում է Հարությունյանը:

Կարճ ժամանակ անց Ոստիկանության մոտ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին՝ ի աջակցություն դիզայների: