Նախօրեին Հայաստանում այրեցին Ադրբեջանի դրոշը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը, որի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց և դուրս հանեց դահլիճից:

Դիզայների նման քայլը Ադրբեջանի Հանրապետության կողմից դատապարտվեց, նրանք նույնիցկ հայտարարություն տարածեցին և հրաժարվեցին մասնակեցել առաջնությանը և հետ կանչեցին իրենց մարզիկներին:
Երևանում ադրբեջանական դրոշի այրումը թեև Հայաստանի քաղաքացիները դրական էին գնահատում այն բացասական արձագանք ևս ստացել էր:

Թշնամու դրոշի այրումը դատապարտել էին Ադրբեջանի Հանրապետությունը, ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդեասյանը, Արման Բաբաջանյանը, Ստոպա Սաֆարյանը, Անի Սամսոնյանը:
