Ադրբեջանը «Սմերչ», «Դանա» և այլ զինատեսակներ է կուտակում Բերձորի շրջանում. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնում է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, այլախոհ, Diktator TV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն։
«Ադրբեջանի նախագահը Բերձորի շրջան է տեղափոխում 152 մմ «Դանա» ծանր հրետանի և 300 մմ «Սմերչ» ՀԿՌՀ–ներ։ Բռնապետ Ալիևն այս անգամ պատրաստվում է ավելի մեծ արյունալի պատերազմի։ Եթե երկու երկրների ժողովուրդները ոտքի չկանգնեն և կանգնացնեն պատերազմը, այն հազարավոր զոհերի պատճառ կդառնա երկու կողմից էլ։

Բռնապետ Ալիևը հաճույք է ստանում մարդկանց սպանելուց։ Ադրբեջանի ժողովուրդ, խեղճեր, մի ուղարկեք ձեր երեխաներին մահանալու», – գրել է նա։
