Wed. Nov 20th, 2024

Ադրբեջանը մշտական արբիտրաժային դատարան (Հաագա) հայց է ներկայացրել «Հայաստանի կողմից էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի սուվերեն իրավունքների խախտումների» վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, այսպես կոչված, «օկուպացիայի ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումների  համար»:

Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։