Wed. Aug 20th, 2025

Սյունիքում՝ Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Hayastan.news-ի աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ մոտ կես ժամ տևած կրակահերթի ընթացքում հրավիրվել է շտապօգնություն, սակայն վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել․ զոհերի թիվը չորսն է, մյուսներին տեղափոխել են բժշկական կենտրոն։ Ըստ նրա՝ ինժեներական աշխատանքներ են իրականացվել, որի շուրջ որոշակի հարցերի հստակեցման կարիք է եղել, և ադրբեջանական կողմը կրակել է այն ժամանակ, երբ զինծառայողները մարտական ծառայություն իրականացնելիս չեն եղել։ Ինժեներական աշխատանքներին ինչ-որ չափով մասնակցել են նաև տեղացիներ։

Նա հայտնեց, որ մոտ 25 րոպե է կրակոցները դադարել են։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: 

Սոթքում ևս թշնամին կրակահերթ է արձակել։