Tue. Sep 2nd, 2025

ԱՀ գլխավոր դատախազությունը և պետական ​​սահմանային ծառայությունը համատեղ տեղեկատվություն են տարածել, որում ասվում է.

«Մայիսի 26-ին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Ադրբեջան-Հայաստան պետական ​​սահմանի Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղով անցնող հատվածում կանխվել է Ադրբեջանի պետական ​​սահմանի խախտում։

Այսպես, սահմանային անցակետում ծառայող ադրբեջանցի զինծառայողները բերման են ենթարկել ՀՀ զինված ուժերի 2 զինծառայողների։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ  ՀՀ զինծառայողներն են Հարութ Յուրիկի Հովակիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը։  

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության, ազգային թշնամանք հրահրելուն ուղղված գործողությունների և այլ հոդվածներով»։

Նշենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: