Wed. Sep 3rd, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ օրենսդիր մարմնի աշխատակազմը կպարգևատրվի ամսական պաշտոնական դրույքի 50% չափով։

 «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

  1. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 50% չափով՝ համաձայն հավելվածի:
  1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ։